Zepyuri Nman

Zepyuri Nman

Lusik Koshyan

Альбом: The Best
Длительность: 4:13
Год: 2019
Скачать MP3

Текст песни

ԶԵՓԻՒՌԻ ՆՄԱՆ
Գուսան Շահէն

Զեփիւռի նման մեղմիկ աննման,
Քո տեսքով տարուած սիրով անսահման, Զեփիւռի նման մեղմիկ աննման,
Քո տեսքով տարուած սիրով անսահման,
Քո հրով վառուած ասպետի նման,
Թուրս կը դնեմ քո այգու դրան:

Ու քեզ կը հսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թէ եա'ր ջան, շուտ-շուտ այգին եկ.
Որ նայեմ ես քեզ' կարօտս առնեմ,
Էտ քո կարօտից վախենամ մեռնեմ։

Եղանակ

Գարուն կը դառնամ' մտնեմ քո այգին,
Վարդեր կը ցանեմ բուրմունքով անգին, Գարուն կը դառնամ' մտնեմ քո այգին,
Վարդեր կը ցանեմ բուրմունքով անգին,
Անձրեւ կը դառնամ երկնքից կ'իջնեմ,
Բլբուլի նման փարուեմ քո վարդին։

Ու քեզ կը հսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թէ եա'ր ջան, շուտ-շուտ այգին եկ.
Դու քո Շահէնին հերիք է տանջես,
Քո այգու դրան իմ կեանքը մաշես։

Եղանակ

Ու քեզ կը հսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թէ եա'ր ջան, շուտ-շուտ այգին եկ.
Դու քո Շահէնին հերիք է տանջես,
Քո այգու դրան իմ կեանքը մաշես։