Getashen

Getashen

Nune Yesayan

Альбом: Who Knows
Длительность: 4:37
Год: 2013
Скачать MP3

Текст песни

Բազմել ես լեռներին,
ունես հազար շեն,
Արծիվների բույն ես,
չքնաղ Գետաշեն,
Բարբարոս ցեղերին
անդադար սանձող,
Դու քաջերի օրրան
իմ քաջ Գետաշեն։
Բարբարոս ցեղերին
անդադար սանձող,
Դու քաջերի օրրան
իմ քաջ Գետաշեն։

Չորս կողմդ անդունդ է,
ճամփեքդ փակված,
Երկինքդ սև ու մութ
ամպեր կուտակված,
Հոգիդ հայկական,
շեներն են լքված,
Դու կաս ու կմնաս
հավերժ Գետաշեն։

Ջահել տղերք դու քիչ
ունես Գետաշեն,
Բայց ծերերդ էլ ոչ մի
բանով պակաս չեն,
Ամեն մի կին մի
ֆիդայի տնաշեն,
Քեզ հաղթել չի լինի
իմ քաջ Գետաշեն։
Ամեն մի կին մի
ֆիդայի տնաշեն,
Քեզ հաղթել չի լինի
իմ քաջ Գետաշեն։

Չորս կողմդ անդունդ է,
ճամփեքդ փակված,
Երկինքդ սև ու մութ
ամպեր կուտակված,
Հոգիդ հայկական,
շեներն են լքված,
Դու կաս ու կմնաս
հավերժ Գետաշեն։

Դու պիտի դիմանաս
ու կանգուն մնաս,
Հակառակ թշնամուդ
պիտի շենանաս,
Մայր Հայաստանին
պիտի միանաս,
Արցախի դարպասն ես
Իմ քաջ Գետաշեն։
Մայր Հայաստանին
պիտի միանաս,
Արցախի դարպասն ես
Իմ քաջ Գետաշեն։

Չորս կողմդ անդունդ է,
ճամփեքդ փակված,
Երկինքդ սև ու մութ
ամպեր կուտակված,
Հոգիդ հայկական,
շեներն են լքված,
Դու կաս ու կմնաս
հավերժ Գետաշեն։

Չորս կողմդ անդունդ է,
ճամփեքդ փակված,
Երկինքդ սև ու մութ
ամպեր կուտակված,
Հոգիդ հայկական,
շեներն են լքված,
Դու կաս ու կմնաս
հավերժ Գետաշեն։

Չորս կողմդ անդունդ է,
ճամփեքդ փակված,
Երկինքդ սև ու մութ
ամպեր կուտակված,
Հոգիդ հայկական,
շեներն են լքված,
Դու կաս ու կմնաս
հավերժ Գետաշեն։