Ashughe

Ashughe

Sayat-Nova Minstrel Song Ensemble

Длительность: 2:48
Год: 2024
Скачать MP3

Текст песни

Անթև թռչնիկ է աշուղը
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ
Դարձող ճախրակ է աշուղը
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ

Մերթ անսվաղ, ծարավ, պապակ
Մերթ անհաջող, մերթ հաջողակ
Թափառում է նա շարունակ
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ

Զուր հույսերով խարխափում է
Գեղեր, քաղաքներ չափում է
Կայծակի նման խփում է
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ

Ջիվան, մի տեղ դադար չունի
Մեղվի պես միշտ կը թռչկոտի
Այս ընթացքով պիտի մեռնի
Գուցե այստեղ, գուցե այլ տեղ